ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանի նշաձողը․ չակնկալիքների քաղաքականություն

Հայաստանի նշաձողը․ չակնկալիքների քաղաքականություն
16.07.2024 | 13:41

Երբ պաշտոնական Վաշինգտոնից հնչում է տեսակետ, որ հանուն խաղաղության Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարեն, դա «թարգմանաբար» նշանակում է, որ Նիկոլ Փաշինյաանին կոչ են անում գնալ հերթական միակողմանի զիջումների, որոնք, սակայն, չեն բերելու խաղաղության։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին առաջարկում են Հայաստանի համար չակնկալիքների պայքար մղել՝ փոխարենը խոստանալով աչք փակել ոստիկանապետություն կառուցելու և մարդու իրավունքները բռնաբարելու վրա։

ԱՄՆ–ը «ժողովրդավարական ռասիզմ» է բանեցնում Հայաստանի դեմ։

Վաշինգտոնի ուզածը Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելն է։ Դրա գինը մինչև 2023-ի սեպտեմբեր Արցախն էր։ Հիմա անցել են Հայաստանով վճարելու ռեժիմին։

Ո՞վ է հիմա հիշում Կիրանցի մասին։

Հ․Գ․ Արցախը հանձնելուց առաջ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանին համարում էր համարձակ տղա և խրախուսում նրան։ Շարլ Միշելն էլ խոստանում էր Նիկոլի համարձակ քայլերի շրջանակներում պաշտպանել «Ղարաբաղի էթնիկ հայերի» իրավունքները։ Էս երկուսով գլուխ բերեցին Արցախի հանձնումը։

Հիմա ամերիկացիները կրկին առաջարկում են նշաձող իջեցնել։ Այս անգամ՝ Հայաստանի կարգավիճակի նշաձողը։ Փոխարենը խոստանում են «խաղաղություն» և «Հայաստանի էթնիկ հայերի պաշտպանություն»։

Ո՞վ է հիշում Կիրանցի ճանապարհի, չշահագործվող դպրոցի և այդ դպրոցին կից տնկվելիք ծառերի մասին։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ